Լեհաստանի արտգործնախարարն այցելելու է Հայաստան

Հունվարի վերջին Հայաստան է այցելելու Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Այդ մասին այսօր հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման, Հայաստանի եվրաինտեգրման հարցերը:

Աննա Ֆոտիգան կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: