Երկրաշարժ Հայաստանի սահմանների մոտ

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 2:50-֊ին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Հայաստանի սահմանի մոտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Ալվարո Անտոնյանը, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3,1 ուժաստիճան: Զոհեր եւ ավերածություններ չկան:

Բավրայում, որը գտնվում է էպիկենտրոնից 47 կիլոմետր հեռավորության վրա, եւ Ամասիայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 ուժաստիճան:


Աստղիկ Բեդեւյան