Ուկրաինայի վարչապետը կայցելի Ադրբեջան

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջան կայցելի Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Թալաթ Ալիեւը:

Այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ժամանակ Ուկրաինայի վարչապետը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: