Ծառայո՞ւմ են արդյոք ուսխորհուրդներն իրենց նպատակին

Երեւանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Համլետ Մանուկյանը նշեց, որ իրենք ամեն հարցում աշխատում են օգնել ուսանողներին, ինչպես նաեւ տեղեկացնել բուհում կատարվող ամենատարբեր միջոցառումների եւ փոփոխությունների մասին:

Համլետը խոստովանեց, որ շատ է լսել, թե ուսանողները դժգոհում են իրենց աշխատանքից եւ կարծում, որ ուսխորհուրդներն ընդհանրապես պետք չեն, քանի որ չեն ծառայում իրենց նպատակին, սակայն Համլետի խոսքով՝ «ուսանողներն են անտարբեր եւ ոչինչ չեն նկատում»:

«Երբ ուսանողը խնդիր է ունենում բուհի ղեկավարության կամ դասախոսների հետ, աշխատում ենք օգնել նրան` իհարկե, եթե նա օբյեկտիվորեն է մոտենում հարցին»,- ասում է Համլետը:

Նա նաեւ նշեց, որ ուսանողների հետ հանդիպումներ են կազմակերպում. վերջերս ակտիվորեն քննարկվում է Բոլոնիայի գործընթացը:

Ուսանողների կարծիքները ուսխորհրդների կազմակերպած հանդիպումների, միջոցառումների մասին հակասական են: Հատկանշական է, որ այն ուսանողը, որը «Մաքս Լիբերթի»-֊ին ասաց, թե ուսխորհուրդը պաշտպանում է ուսանողների շահերը, նաեւ խոստավանեց, որ երբեւէ չի դիմել ուսխորհրդին:


Լիանա Մնացականյան