Եվրահանձնաժողովը կարող է առաջարկել մասնակիորեն սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

Այսօր ավելի ուշ Եվրահանձնաժողովը կառաջարկի մասնակիորեն սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ, ըստ չհաստատված տեղեկությունների՝ հաղորդել են Եվրամիության անանուն պաշտոնյաները:

Հայտնելով այս լուրը, արեւմտյան առաջատար գործակալությունները փաստում են, որ երկու օր առաջ Եվրամիությունը հայտարարեց, թե դադարեցնում է բանակցությունները Անկարայի հետ, որոնց նպատակն էր վերացնել կիպրոսյան նավերի` թուրքական նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: Եվրամիության հետ ստորագրված մաքսային պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է բացել իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը Ռիգայում հայտարարել է, թե «Թուրքիային բացասական ուղերձ հասցեագրելը լուրջ սխալ կլիներ»: