Հայաստանի չի մասնակցի Ռիգայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցելու Լատվիայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Ռիգայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Այս գագաթնաժողովը տարբերվում է մյուսներից նրանով, որ այն նախատեսված է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համար», - ասաց Վլադիմիր Կարապետյանը:


Ռուզաննա Ստեփանյան