Դավիթ Նալբանդյանը կխաղա Դեւիսի գավաթի եզրափակիչում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դեկտեմբերի 1֊-3-ը Արգենտինայի հավաքականի կազմում Մոսկվայում ռուսների դեմ կխաղա Դեւիսի գավաթի եզրափակիչում:

Ըստ վերջին դասակարգման՝ Արգենտինայի լավագույն թենիսիստ Նալբանդյանը 8-֊րդն է աշխարհում:

Շաբաթ օրը Վարպետների գավաթի մրցաշարում նա կիսաեզրափակիչում պարտվեց Ջեյմս Բլեյքին: