Իրաքի վարչապետը Թուրքիայում է

Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին երկօրյա այցով մեկնել է Թուրքիա, ուր այսօր հանդիպել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Բանակցությունների օրակարգում Իրաքում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացումն է:

Թուրքերին մտահոգում է Իրաքի մասնատման եւ քրդական անկախ կազմավորման ստեղծման վտանգը: