Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահին

Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն այսօր Պրահայում իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին:

Դեսպանի նստավայրը Վիեննան է: Հովակիմյանը համատեղության կարգով Հայաստանի դեսպանն է Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում:


Արմեն Քոլոյան, Պրահա