Մինչեւ տարեվերջ ԱՊՀ֊-ի ղեկավարները կհանդիպեն երկու անգամ

Մինչեւ այս տարվա վերջը ԱՊՀ-֊ի անդամ երկրների առաջնորդները կհանդիպեն երկու անգամ:

Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովն այսօր լրագրողներին հայտնել է, որ նոյեմբերի 28֊-ին ԱՊՀ-֊ի գագաթնաժողով է նախատեսված Մինսկում, իսկ դեկտեմբերին ԱՊՀ֊-ի անդամ պետությունների ղեկավարները կհավաքվեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ նշելու ԱՊՀ֊-ի կազմավորման 15֊ամյակը:

Ղարաբաղյան զարգացումներին հետեւող վերլուծաբանները փաստում են, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը հնարավորություն ունեն մինչեւ տարեվերջ հանդիպել երկու անգամ:

Միաժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե երկու նախագահների հանդիպման նպատակահարմարությունը կորոշվի միայն արտգործնախարարների նոյեմբերի 14-֊ին կայանալիք բանակցություններից եւ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո: