Ստամբուլում սպասում են Կասպարովի այցին

Սպասվում է, որ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական հովանավոր Is Bankasi բանկի հրավերով այսօր Ստամբուլ է ժամանելու Գարի Կասպարովը:

Ինչպես հաղորդել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Կասպարովը Ստամբուլում մասնակցելու է գիտաժողովի, գրքի TUYAP տոնավաճառին, ինչպես նաեւ իր «Իմ ուսուցիչները» գրքի շնորհանդեսին, որի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է հիշյալ բանկի ֆինանսական աջակցությամբ: