Թուրքիայում ջրհեղեղի հետեւանքով 8 մարդ է զոհվել, 15-ը անհետ կորել է

Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Դիարբեքիր եւ Սըրնաք նահանգներում, հորդառատ անձրեւների պատճառած ջրհեղեղին զոհ է գնացել 8 մարդ, եւս 15-ը անհետ կորել է:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, հեղեղվել են հարյուրավոր շենքեր, մի քանի շենք ավերվել է:

Ջրհեղեղից տուժածներին օգնություն է ցուցաբերվում, մասնավորապես, սնունդ եւ հագուստ է բաժանվում: