Աշգաբադում լույս է տեսել Նիյազովի տոհմածառին նվիրված գիրք

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը Աշգաբադում լույս է տեսել Թուրքմենստանի նախագահի տոհմածառին նվիրված գիրք:

«Նեյտրալնիյ Թուրքմենիստան» պաշտոնաթերթի փոխանցմամբ, «Մեծն Թուրքմենբաշու կենաց ծառը» վերնագրված գրքում ներկայացված է «բոլոր թուրքմենների հայր» Սափարմուրադ Նիյազովի ընտանիքի ութ սերունդ: