Արիան Ասկարիդը Հռոմի կինոփառատոնում ճանաչվեց լավագույն կինոդերասանուհի

Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Հայաստան» ֆիլմում խաղացած դերի համար ֆրանսիացի Արիան Ասկարիդը շաբաթ օրը լավագույն կինոդերասանուհին ճանաչվեց Հռոմի կինոփառատոնում:

Արիան Ասկարիդը Ռոբեր Գեդիկյանի կինն է:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց ռուս կինոռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Զոհ խաղալով» կինոնկարը, որը «Համլետի» արդիական մեկնաբանություն է:

Պրոֆեսիոնալ ժյուրիից բացի, մրցանակները որոշել է նաեւ «հանրային ժյուրին», որը գլխավորում է իտալացի կինովետերան Էտորե Սկոլան, իսկ այդ ժյուրիի անդամ 50 կինոդիտողներին ընտրել է հանրությունը:

Ռուզան Խաչատրյան