Տաշքենդի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել է 15 մարդ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի մոտ այսօր տեղի ունեցած ավիավթարը 15 մարդու կյանք է խլել:

Ըստ Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՆ-2 ինքնաթիռը, որը զինվորների էր տեղափոխում, փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն դա չի հաջողվել:

Զոհվել են ինքնաթիռում եղած 13 զինվորները եւ անձնակազմի 2 անդամները: