Փարիզի արվարձանում գողացված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը գտնված չէ

Անցած շաբաթավերջին Փարիզի արվարձաններից մեկում գողացված հուշարձանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղի ոստիկանության փոխանցմամբ, մինչեւ այժմ հայտնաբերված չէ:

300֊-կիլոգրամանոց բրոնզե արձանը Շավիլ բնակավայրում գողացվել էր Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքի ընդունումից երկու օր անց:

«Մենք չգիտենք՝ արդյո՞ք սա քաղաքական ձեռնարկում է, թե՞ գողերը պարզապես ցանկացել են վերավաճառել մետաղը»,֊ - ըստ «Ֆրանսպրես»֊-ի, ասել է Շավիլի քաղաքապետ Ժան Լեւենը:

Տեղաբնակ հայերը կիրակի օրը լռության քայլարշավ էին կազմակերպել եւ ծաղկեպսակ դրել գողացված հուշարձանի պատվանդանին:

Հայ համայնքը 50 հազար եվրո արժողությամբ արձանը քաղաքին էր նվիրել 2002 թվականին: