Անհրաժեշտ գումար՝ անհրաժեշտ պահին

Երեւանյան գրավատներից մեկի տնօրենի խոսքերով, իրենք չեն վերցնում կտրված շղթաներ, վնասված ոսկեղեն կամ այլ արժեքավոր իրեր: Պայմանագրի մեջ, սակայն, չկա նման կետ: Գրավատան տնօրինությունը սա համարում է ապահովագրության յուրովի ձեւ, որովհետեւ գրավատուն հետագայում կարող է բողոքել, թե իր սեփականությունը վնասել են:

Եղել են նաեւ դեպքեր, երբ մարդիկ, այսպես ասած, «խելացի խորամանկության» են դիմել: Արտերկիր մեկնելիս իրենց թանկարժեք մեքենան պահ են տվել գրավատանը: «200.000 դոլար արժողությամբ մեքենան բերել գրավ են դրել, մեկ տարվա պայմանագիր կնքել, վերցրել 300 դոլար ու մուծել տարվա համար պահանջվող տոկոսները: Մենք մեքենան 1 տարի հետո հետ ենք վերադարձնում: Իսկ եթե հատուկ պահակ վարձեր՝ ավելի շատ պիտի վճարեր» - ասում է գրավատներից մեկի տնօրենը:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօր Հայաստանում գործում է մոտավորապես 65 գրավատուն:


Նարինե Ղալեչյան