Արդարացվա՞ծ է արդյոք վեցօրյա կրթական համակարգը

Բժշկուհի Մարգարիտայի փոխանցմամբ, որոշ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մինչեւ 18 տարեկանների առողջական խնդիրները կապված են հիմնականում գերհոգնածության հետ. - «Ութերորդ դասարանից սկսած` երեխանները սկսում են պարապել կրկնուսույցների հետ, ինչը ավելի է նպաստում գերհոգնածությանը: Ու այս ամենից հետո էլ հանգստանում են միայն կիրակի՝ եթե դա կարելի է հանգիստ անվանել»:

Դժգոհ են նաեւ իրենք` աշակերտներն ու ուսանողները, թեեւ որոշ երիտասարդներ տալիս էին, ասենք, այսպիսի պատասխան. - «Եթե տանը մնանք, ի՞նչ պիտի անենք, ավելի լավ է գնանք համալսարան, գոնե ընկերների հետ կշփվենք»:

Երկարամյա փորձ ունեցող մանկավարժներից մեկը «Մաքս Լիբերտի»-ին ասաց. - «Երբ դպրոցները դարձրին վեցօրյա, խոստացան, որ կնվազի աշակերտների զբաղվածության աստիճանը, սակայն դա մնաց խոստում: Այսօր երեխաններից շատ քչերն են հասցնում, բացի դպրոցից ու դասերից, որեւէ այլ բանով զբաղվել: Կարծում եմ, որ սխալ է նաեւ դասերը 9-ին սկսելը՝ դա կրճատում է երեխաների օրը»:

Ֆրանսիայում, օրինակ, դպրոցականները հանգստանում են ոչ թե մեկ օր, այլ ամբողջ երեք օր՝ չորեքշաբթի, շաբաթ եւ կիրակի, Գերմանիայում` երկու օր:


Անի Թադեւոսյան