Վարչապետը չի բացառում իր կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-֊ի դաշինքը

Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի բացառել, որ իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-֊ը նախընտրական դաշինք կազմեն:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք վարչապետը բացառում է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»֊-ը մասնակցեն միասնական ցուցակով, Անդրանիկ Մարգարյանն ասաց.֊ «Ամեն ինչ հնարավոր է: Ճիշտն ասած, չենք քննարկել»: