7 ադրբեջանցի զինվորներ վիրավորվել են ականի պայթյունից

Ինչպես հաղորդել է ականազերծման դաշնային գործակալության խոսնակ Սաբինա Ջալալովան, Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտակայքում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 7 ադրբեջանցի զինվորներ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը մեջբերում է Զալալովայի վկայությունը, թե պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ղարաբաղի զինված ուժերի շփման գծից ոչ հեռու:

Զինվորները տեղափոխվել են հիվանդանոց: