Մոսկվայում քննարկվել են Իրանում ատոմակայանի շինարարությանն առնչվող հարցեր

Իրանի միջուկային էներգիայի գործակալության ղեկավար Ղոլամրեզա Աղազադեն այսօր Մոսկվայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Կիրիենկոյի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել է մինչեւ 2007 թվականի աշունը Բուշերի ատոմակայանի շինարարությունն ավարտելու հարցը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Իրանի վիճակահարույց միջուկային ծրագրին:

Միացյալ Նահանգները դեմ է Բուշերի շահագործմանը, քանզի այն, Վաշինգտոնի, կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու նպատակով: