Շվեդիան առաջին անգամ դեսպան է նշանակելու Հարավային Կովկասում

Ինչպես հաղորդել է «Կովկասպրես» գործակալությունը, մոտ ժամանակներս Շվեդիան առաջին անգամ դեսպան է նշանակելու Հարավային Կովկասի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ Շվեդիան մտադիր չէ դեսպանատներ բացել այդ երկրներում, եւ դեսպանի նստավայրը լինելու է Ստոկհոլմը:

Նույն աղբյուրի համաձայն, Հարավային Կովկասում դեսպան է նշանակվելու փորձառու շվեդ դիվանագետ Հանս֊ունար Ադինը, որն աշխատել է Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Ուկրաինայում: