Մոսկվայում ձերբակալվել է ոստիկանության քոլեջի 4-րդ կուրսի 18-ամյա ուսանող Նիկիտա Սինկովը, որը կասկածվում է Վիգեն Աբրահամյանցի սպանության մեջ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Աբրահամյանցի փաստաբան Սիմոն Ծատուրյանը, Մոսկվայում այս տարվա օգոստոսի 21-ին Չերկիզովսկի շուկայում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչները խոստովանել են, որ իրենք են սպանել Վիգեն Աբրահամյանցին:
Այս տարվա ապրիլի 22-ին Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում անհայտ անձինք հարձակում էին գործել 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի վրա եւ դանակի մահացու հարված հասցնելով՝ դիմել փախուստի: Ականատեսների վկայությամբ, հարձակվողները «սափրագլուխներ» էին:
Ռուսաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել 105 հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «սպանություն ազգային անհանդուրժողականության հողի վրա»:
Ազա Բաբայան, Մոսկվա