ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը մտահոգված է լրագրողների դեմ կատարվող բռնարարքներով

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երեւանի գրասենյակը, ըստ երեքշաբթի օրը տարածած հայտարարության, «խորապես մտահոգված է Հայաստանում լրագրողների դեմ կատարվող բռնարարքների եւ սպառնալիքների վերջին դեպքերով, որոնք խոչընդոտում են նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանն ու սպառնում խոսքի ազատությանը»:

Ողջունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, երկրի նախագահի մամուլի քարտուղարի եւ հասարակական կազմակերպությունների հայտարարությունները, որոնք դատապարտել են լրագրողների դեմ կատարված բռնարարքները, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կոչ է անում իրավապահ մարմիններին «ձեռնարկել համապատասխան միջոցառումներ լրատվության ոլորտի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:

Սեպտեմբերի 6-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի էին ենթարկել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես ալաջյանին: Ավելի վաղ` հուլիսի 12-ին հարձակման ու սպառնալիքների թիրախ էր դարձել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային լրագրող Գագիկ Շամշյանը: