Խոշոր ավտովթար Ադրբեջանում

Առնվազն 7 մարդ զոհվել է այսօր Ադրբեջանում Հաջիկաբուլ շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով:

Շրջանի փոխոստիկանապետ Թելման Հասանովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոբուսի եւ «Կամազ» բեռնատարի բախման հետեւանքով տեղում զոհվել են ավտոբուսի 7 ուղեւորներ:

Տասնյակ ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հասցվել են Ալիբեյլի քաղաքի հիվանդանոցը: