Դավիթ Նալբանդյանը աշխարհում չորրորդն է

Այսօր հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը, որտեղ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պահպանել է չորրորդ տեղը:

Աշխարհի թիվ մեկ թենիսիստի տիտղոսը պահպանել է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Նալբանդյանից առաջ են անցնում նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը եւ խորվաթ Իվան Լյուբիչիչը: