Միխեիլ Սահակաշվիլի. «Բնակչությունը բաժանված է դիտորդների եւ հայրենասերների»

«Վրաստանի բնակչությունը այսօր բաժանված է դիտորդների, ովքեր ձեռքերը ծալած, հետեւում են երկրում կատարվող իրադարձություններին, եւ հայրենասերների, ովքեր ակտիվորեն մասնակցում են նոր պետության կերտմանը», - կիրակի օրը Գորիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Կովկասպրես»-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել ուսանողների աշխատանքը, ովքեր մասնակցել են «Ամառային աշխատանքներ՝ ուսանողների համար» ծրագրին: