Իրանում ապամոնտաժում են արբանյակային ալեհավաքները

Իրանի ոստիկանությունը արդեն մի քանի օր արբանյակային ալեհավաքների ապամոտաժման լայնածավալ արշավ է իրականացնում, հաղոդրում է իրանական մամուլը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ոստիկանները բնակարաններ չեն մտնում, այլ միայն ապամոնտաժում են տանիքներում տեղադրված ալեհավաքները: Նման քայլեր են ձեռնարկվում ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլեւ Իրանի մյուս քաղաքներում:

Հաղորդվում է, թե անցած ամիս ոստիկանությունը նախազգուշացում էր տարածել, ըստ որի «օրենքով արգելվում է արբանյակային ալեհավաքներ օգտագործելը»: