Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին

Այսօր առավոտյան Իսրայելի օդուժը կրկին ռմբակոծության է ենթարկել Բեյրութի հարավային արվարձանները:

Ինչպես հաղորդում են գործակալությունները, քաղաքին 12 հուժկու օդային հարված է հասցվել: Իսկ Լիբանանի մեծությամբ երրորդ՝ Սայդա քաղաքի արվարձանների հրթիռակոծության արդյունքում այնտեղ այսօր 7 մարդ է զոհվել:

Ռազմական գործողություների 26 օրվա ընթացքում Լիբանանում զոհվել է մոտ 1000, Իսրայելում՝ շուրջ 60 մարդ: