Գարրի Կասպարովը վերադառնո՞ւմ է մեծ շախմատ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը մասնակցելու է օգոստոսի 22-ին Ցյուրիխում Credit Suisse բանկի 150-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշարին:

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, Կասպարովի հակառակորդներն են լինելու 3 աշխարհահչակ շախմատիստներ՝ Անատոլի Կարպովը, Վիկտոր Կորչնոյը եւ Յուդիթ Պոլգարը:

Անցյալ տարվա մարտին Լինարեսի միջազգային մրցաշարում տարած հաղթանակից հետո աշխարհի չեմպիոնը հայտարարել էր շախմատը թողնելու եւ քաղաքական կարիերայի վրա կենտրոնանալու մասին: Գարրի Կասպարովը Ռուսաստանի ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական ճակատի առաջնորդն է: