Լիբանանում զոհվել է ՄԱԿ-ի 4 խաղաղապահ

ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է այսօր զոհվել Իսրայելի օդուժի կողմից Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ-ի դիտակետի հրթիռակոծման արդյունքում: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Զոհված խաղաղապահները Ավստրիայի, Կանադայի, Չինաստանի եւ Ֆինլանդիայի քաղաքացիներ էին: Հրթիռակոծման հետեւանքով վիրավորվել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի 5 զինվոր եւ մեկ ռազմական դիտորդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերի հրթիռակոծությունը «մտածված էր»:

Իսրայելը հայտարարել է, թե «անկեղծ զղջում է»: