Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօրվանից իրավունք ունի լուծարել Գերագույն Ռադան, քանի որ խորհրդարանը չի կարողացել սահմանված ժամկետում ձեւավորել կառավարությունը: Սակայն Յուշչենկոն փորձում է ամեն գնով խուսափել այդ քայլից:
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության մեկնաբանների կարծիքով, նախագահ Յուշչենկոն, հավանաբար, այսօր էլ կփորձի բանակցել կողմերի հետ:
Նախագահ Յուշչենկոյի երբեմնի համախոհ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ելնելով քաղաքական շահերից, ընդհակառակը, կողմնակից է խորհրդարանի լուծարմանը՝ համոզված լինելով, որ նոր ընտրությունների արդյունքում իր դաշինքը անպայման մեծամասնություն կստանա խորհրդարանում:
Վիկտոր Յուշչենկոն, ըստ վերլուծաբանների, գիտակցում է, որ իրեն աջակցող «Մեր Ուկրաինա»-ն կարող է է'լ ավելի թույլ դիրքում հայտնվել, սակայն նա չի ուզում միանալ նախագահական ընտրություններում իր մրցակից Վիկտոր Յանուկովիչի «Ուկրաինայի ռեգիոններ» ռուսամետ դաշինքին եւ գերադասում է նախագահել որպես ընդդիմության կուսակցության լիդեր: Մինչդեռ Յանուկովիչը բոլորին հավաստիացնում է, որ նախագահ Յուշչենկոն պատրաստ է իրեն առաջարկել վարչապետի պաշտոնը:
Արմեն Քոլոյան, Պրահա