Զիդանը եւ Մատերացին պատժվել են

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացին, որոնց միջեւ միջադեպ տեղի ունեցավ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում, այսօր պատժվել են ՖԻՖԱ֊-ի կողմից:

Զիդանը տուգանվել է շուրջ 6000 դոլարով եւ որակազրկվել 3 խաղով: Սակայն, քանի որ ֆրանսիացին այլեւս չի խաղալու, նա պետք է փոխարենը 3 օր զբաղվի հանրային աշխատանքով՝ աշխատի երեխաների հետ ՖԻՖԱ֊-ի մարդասիրական ծրագրի շրջանակներում:

Մատերացին տուգանվել է մոտ 4 հազար դոլարով եւ որակազրկվել երկու խաղով:

Այսօր երկու խաղացողներն էլ հաստատեցին, որ Մատերացիի արտահայտությունները Զիդանի հասցեին, որից հետո ֆրանսիացին գլխով հարվածեց իտալացու կրծքին, հայհոյանք էին, բայց ոչ ռասիստական բնույթի:

Կարգապահական կոմիտեն անտեսեց ՖԻՖԱ֊-ի ղեկավար Յոզեֆ Բլատերի առաջարկը Զիդանին «Ոսկե գնդակ»֊-ից զրկելու վերաբերյալ: