Վրացի լրագրողները 5 օր կանցկացնեն Ջավախքում

Այսօր Վրաստանի առաջատար լրատվամիջոցների թղթակիցների խումբը մեկնել է Ջավախք, որտեղ կմնա 5 օր:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես»֊-ը, վրացի լրագրողները կծանոթանան բնակչության սոցիալական վիճակին, կհանդիպեն տեղի իշխանությունների ներկայացուցիչներին եւ լրագրողներին:

Լրագրողական այցը կազմակերպվել է ԵԱՀԿ֊ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակը Ջավախքի մասին հավաստի տեղեկատվություն ապահովելն է: