Երեւան է ժամանում Լիբանանի արտգործնախարարը

Վաղը Երեւան է ժամանում Լիբանանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, լիբանանցի նախարարը երեք օրվա ընթացքում հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդ եւ Մատենադարան:

Լիբանանում է գտնվում աշխարհի ամենահոծ սփյուռքահայ համայնքներից մեկը: Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի, ներկայումս Լիբանանում բնակվում է 70֊-80 հազար հայ: