Վրացական մամուլը պնդում է, թե Հայաստանը հրաժարվում է վերադարձնել գողացված միկրոավտոբուսը

Ինչպես այսօր պնդում է Թբիլիսիում լույս տեսնող «Ռեզոնանսի» թերթը, Վրաստանում գողացված միկրոավտոբուսը արդեն 5 տարի է, ինչ աշխատում է Երեւանում, եւ Հայաստանի իրավապահները հրաժարվում են այն վերադարձնել:

Միկրոավտոբուսի տեր Ալբերտ Կակաբլիշվիլին եւ Վրաստանի համապատասխան մարմինները, ըստ պարբերականի, դիմել են Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը չի ցանկանում վերադարձնել մեքենան:

Եվ դա այն դեպքում, երբ, ըստ թերթի, «հայտնի են նրանց անունները, ովքեր գողացել են մեքենան եւ այն տեղափոխել Երեւան»: