Ռուսաստանի խորհրդարանը թույլատրում է Պուտինին հատուկ ուժեր ուղարկել արտասահման

Ռուսաստանի օրենսդիրները այսօր հավանության են արժանացրել նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը՝ թույլ տալ հատուկ ուժեր ուղարկել արտասահման՝ ահաբեկիչներին գտնելու նպատակով:

Խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը հաստատել է օրինագիծը, եւ այն օրենք դառնալու համար մնում է միայն նախագահ Պուտինի ստորագրությունը:

Նման իրավունք Պուտինը պահանջել էր ի պատասխան անցած ամիս Իրաքում ապստամբների կողմից առեւանգված 5 ռուսաստանցի դիվանագետների սպանության:

Ռուսաստանի նախագահը հրահանգել է գտնել ու «ոչնչացնել» զինյալներին, իսկ անվտանգության մարմինները 10 միլիոն դոլար պարգեւավճար են առաջարկել նրանց բռնելուն օգնող տեղեկատվության համար: