Իտալացի գողը սխալմամբ կողոպտել է սեփական կնոջը

Կողոպտիչը մոտոցիկլետով սուրացել է մայթին կանգնած կնոջ կողքով եւ խլել է նրա ձեռքի պայուսակը: Հետո միայն, երբ գողին բռնել են, պարզվել է, որ տուժողը կողոպտչի սեփական տիկինն է:

Մեկնաբանները փաստում են, որ գողին ոչ միայն ազատազրկում է սպասում, այլեւ առավել ծանրը՝ կնոջը բացատրություններ տալը: