Բեռլինի ոստիկանությունը փնտրում է փողոցում բետոնե գնդակներ տեղադրողներին

Բետոնե գնդակները արտաքնապես բոլորովին չեն տարբերվում իսկական ֆուտբոլի գնդակներից: Դրանց վրա գրված է՝ «Թե կարող ես, խփիր»:

Ինչպես հաղորդում է Ananova գործակալությունը, մի քանի մարդ, որոնք չեն դիմացել գնդակին հարվածելու գայթակղությանը, հիվանդանոց են հասցվել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ բետոնե գնդակները տեղադրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության հակառակորդները, որոնք հոգնել են ֆուտբոլից: