ԱՄՆ-ի նոր դեսպանը ժամանել է Բաքու

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից, Իլհամ Ալիեւին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան էնն Դերսը:

Էնն Դերսը Սպիտակ տան Ներքին անվտանգության խորհրդի բիոպաշտպանության քաղաքականության հարցերով տնօրենն էր: Մինչ այդ նա Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի վաղ նույն պաշտոնն էր զբաղեցնում Եվրամիությունում Միացյալ Նահանգների առաքելությունում: