Մեծ ութնյակի գագաթնաժողովում կարող են քննարկվել նաեւ հակամարտությունները հետխորհրդային տարածքում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտնել է, որ հուլիսի 15֊-ին Սանկտ-֊Պետերբուրգում սկսվող Մեծ ութնյակի գագաթնաժողովում կարող է քննարկվել նաեւ հետխորհրդային տարածքում հակամարտությունների հարցը:

«Ռուսաստանի գործընկերները բազմիցս ցանկություն են հայտնել քննարկել հակամարտությունները ԱՊՀ տարածքում: Մենք նման հնարավորություն ունենք: Կարծում եմ, հակամարտություններին եւ գլխավորը՝ դրանց կարգավորմանն ուղղված միջազգային հանրության գործողություններին վերաբերող հարցերով օրակարգը բավական խիտ է լինելու»,֊ - ասել է Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում սկսված Մեծ ութնյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին:

ԱՄՆ-֊ը եւ Եվրամիության երկրները բազմիցս հայտնել են իրենց շահագրգռությունը ԱՊՀ֊ տարածքի եւ, մասնավորապես, Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում:

Անցած շաբաթ կայացած ԱՄՆ-֊Եվրամիություն գագաթնաժողովի հայտարարագրում նշված է. - «Մենք կաշխատենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում եւ խրախուսելու ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում»: