Իրանի նախագահը կայցելի Իրաք

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մտադիր է մոտ օրերս պաշտոնական այցով մեկնել Իրաք: Այդ մասին, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, հաղորդել է իրանական ՖԱՐՍ գործակալությունը:

Բաղդադում Իրանի նախագահը հանդիպելու է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ, ինչպես նաեւ ուխտագնացություն է կատարելու շիաների սրբավայրեր Քերբելայում, Նեջեֆում եւ Բաղդադում: