Վարդան Օսկանյանը այսօր մեկնում է Վրաստան

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Վրաստան:

Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, Վարդան Օսկանյանը հանդիպելու է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ:

Հունիսի 28-֊ին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում հայաստանցի նախարարը ելույթ կունենա տարածաշրջանային քաղաքականության խնդիրների թեմայով: