Խոշոր ավտովթար Իրանում

Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստաընկերությունը, այսօր Բիրջանդ-Նահբանդան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել:

Բախվել են ուղեւորատար ավտոբուսը եւ բեռնատար ավտոմեքենան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: