Ղարաբաղի անկախության 15-ամյակին նվիրված համաժողով Ստեփանակերտում

Ստեփանակերտում այսօր բացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում են շուրջ 110 զեկուցողներ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից: Համաժողովի նպատակն է՝ համակողմանիորեն ներկայացնել Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրությանը:

Համաժողովի մասնակիցները Լեռնային Ղարաբաղի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին վերաբերող զեկույցներով հանդես են գալու նաեւ Մարտակերտում, Մարտունիում եւ Գանձասարում:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ