Պուտինն ու Սահակաշվիլին կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում

Այսօր Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինը եւ Միխեիլ Սահակաշվիլին քննարկելու են հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաեւ Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրներին վերաբերող հարցեր:

Երկու երկրների նախագահների հանդիպումը կայանալու է բավականին լարված ռուս-վրացական հարաբերությունների պայմաններում, եւ մեկնաբանները վստահ են, որ մեկ հանդիպմամբ բոլոր խնդիրները չեն լուծվի:


Արմեն Դիլանյան, Պրահա