Ժիրինովսկին անցանկալի անձ է հայտարարվել Ուկրաինայում

Ռուսաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին անցանկալի անձ է հայտարարվել Ուկրաինայում: Այդ մասին այսօր ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խոսնակ Մարինա Օստապենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել էր, թե Ժիրինովսկու մուտքը Ուկրաինա կարող է արգելվել նրա հակաուկրաինական հայտարարությունների եւ ուկրաինացի պաշտոնյաների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: