Թուրքական հանքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 17 մարդ

Թուրքիայի հյուսիս֊-արեւմուտքում գտնվող հանքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունից զոհվել է 17 հանքափոր:

Էներգետիկայի նախարար Հիլմի Գուլերը «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը հայտնել է, որ 40 հանքափորներ վթարի պահին հասցրել են դուրս գալ հանքից: