Վրաստանում բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը

Հունիսի 1֊-ից ավելանում են էլեկտրաէներգիայի սակագները Վրաստանում: Թբիլիսիում դրանք աճելու են 13 տոկոսով, շրջաններում՝ 45 տոկոսով:

Վրաստանի իշխանությունները սակագների բարձրացումը բացատրում են ռուսաստանյան գազի թանկացումով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է բողոքի բազմահազարանոց ցույցեր կազմակերպել երկրով մեկ: