Հայազգի պրոֆեսորը՝ Ուրուգվայի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան

Պրոֆեսոր Դորա Բաղդասարյանը ընտրվել է Ուրուգվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

Դորա Բաղդասարյանը, ով մեծ հարգանք է վայելում Հարավային Ամերիկայի ակադեմիական շրջանակներում, բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:

Դեկանի ընտրությունների ժամանակ հայազգի դասախոսը եւ փաստաբանը ստացել է ձայների 65 տոկոսը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո